|
Իռլանդիայի
Էլեկտրոնային
Բիզնես
Դպրոցը
/ԻԷԲԴ/
ստեղծվել է
մի խումբ
շահագրգիռ
միջազգային
առևտրի
մասնագետների
կողմից,
որոնք մինչ
այդ
ներգրավված
են եղել
ավանդական
Միջազգային
Առևտրի
ուսուցման
գործընթացում,
Իռլանդիայի
մասնավոր
սեկտորի
արտահանման
զարգացման
առաջատար
մարմինների
հետ,
ինչպիսիք
են`
Իռլադիայի
Արտահանողների
միությունը
և դրա
Ակադեմիական
և
հետազոտական
մասնաճյուղերը,
Իռլանդիայի
Միջազգային
Առևտրի
Ինստիտուտը:
Պրակտիկ
ուսուցման,
մասնագետների
փոխկապակցման
կարիքը և
արտահանման
մեջ
մասնագիտացողների
և բանկային
գործի
մասնագետների
աջակցության
անհրաժեշտությունը
բացահայտվել
է հենց
սկզբնական
փուլում:
Այս
պահանջը
բավարարելու
համար
ստեղծվել է
Միջազգային
Առևտրի
բավական
պրակտիկ և
բանիմաց
էլէկտրոնային
ուսուցման
ծրագիրը,
որում
կիրառվում
են
էլեկտրոնային
ուսուցման
ժամանակակից
տեխնոլոգիաներ
և մեկ
միասնական
հարթակի
վրա
միավորված
են բարձր
որակավորում
ունեցող
Միջազգային
Առևտńի
դասավանդողներ
և
մասնագետներ,
որտեղ
տեղեկատվությունը
և
լավագույն
միջազգային
պրակտիկան
կարող են
բաշխվել և
շահավետ
լինել
գլոբալ
արտահանմամբ
զբաղվող
հանրության
համար:
Միջազգային
առևտրի
մասնագետի (ՄԱՄ)
հավաստագրման
ծրագիրը /International
Trade Specialist Accreditation Program) իննամսյա
դիստանցիոն
էլեկտրոնային
ուսուցման
ծրագիր է,
որն
ապահովում
է ճանաչված
վկայական
այն
մասնագետների
համար,
որոնք
զբաղված են
միջազգային
առևտրի
կարևորագույն
ոլորտներում:
|

|
ՄԱՄ
ծրագրի
ավարտողները
զինվում
են
հիմնական
գիտելիքներով
և փորձով,
որոնք
անհրաժեշտ
են
Միջազգային
առևտրի
աշխարհում
գործունեություն
ծավալելու
համար: |
Միջազգային
առևտրի
մասնագետի (ՄԱՄ)
հավաստագրումը
դիստանցիոն
էլէկտրոնային
ուսուցման
ծրագիր է,
որը
հնարավորություն
է ընձեռում
ուսանողներին
ձեռք բերել
միջազգային
առևտրի
համապատասխան
գիտելիքներ
և փորձ`
ստանալով հավաստագրված
վկայագիր,
որը տրվում
է
աշխարհում
արտահանման
գործում
բարձր
ցուցանիշներ
ունեցող
երկրի
կողմից: ՄԱՄ
ծրագիրը
ընձեռում է
հետևյալ
առավելությունները`
1)
ՄԱՄ
մասնակիցները
ստանում են
բազային
ամբողջական
գիտելիքներ
միջազգային
առևտրի
հիմնական
ոլորտների
վերաբերյալ
2)
ՄԱՄ
ավարտողները
կարող են
օգտագործել
“ՄԱՄ”
ստորագրությունը
(ՄԱՄ designation)
մասնագիտական
թղթակցությունում
3)
ՄԱՄ
մասնակիցները
կարող են
ցանցի
միջոցով
օնլայն
համագործակցել
փոխկապակցված
սեկտորների
մասնագետների
և
փորձագետների
հետ`
ստանալով
նրանցից
պրակտիկ
փորձ:
4)
ՄԱՄ
դիստանցիոն
ուսուցումը
հնարավորություն
է ընձեռում
մասնակիցներին`
սովորելու
իրենց
համար
ցանկալի
տեմպով և
ժամանակահատվածում:
Այս
բավականին
պրակտիկ
էլեկտրոնային
ուսուցման
դիստանցիոն
կուրսը
ընդգրկում
է
միջազգային
առևտրի
բոլոր
էական
ոլորտները,
որոնց
պետք է
քաջածանոթ
լինեն
մասնագետները
առօրյա
գործունեության
ընթացքում
առաջ եկող
խնդիրները
լուծելու
համար: Այդ
ոլորտներից
են`
փաստաթղթերի
պատրաստումը,
տրանսպորտը,
պահեստավորումը,
ապրանքների
մաքսային
քլիրինգը,
փաթեթավորումը,
Ինկոտերմսը,
փաստաթղթային
ակրեդիտիվը,
փաստաթղթային
ինկասոն,
առևտրի
ֆինանսավորումը,
էլեկտրոնային
բիզնեսը և
այլն:
Որպես
ՄԱՄ
մասնակից`
Դուք կարող
եք ստանալ
պրակտիկ
խորհուրդ
Ձեր
աշխատանքի
հետ
առնչվող
հարցերում
այլ
մասնակիցներից
և արդեն
ավարտածներից,
ինչպես նաև
միջազգային
առևտրի և
ֆինանսների
գծով
խորհրդատուների
կողմից,
որոնք
իրենց
փորձը
հաղորդում
են օնլայն
լսարանի
օգնությամբ:
Ինչ
են կարծում
մեր
շրջանավարտները
ՄԱՄ ծրագրի
վերաբերյալ:
|

|
Իռլանդիայի
էլեկտրոնային
բիզնեսի
դպրոցը
հպարտանում
է իր
կողմից
ՄԱՄ
ծրագրի
ուսանողներին
մատուցվող
ծառայությունների
և
տրամադրվող
աջակցության
որակով:
Մենք
պատրաստել
ենք
հետադարձ
կապի
էլեկտրոնային
մի էջ
միջազգային
առևտրի
գծով
մասնագետների
հետ, որոնք
նույնպես
անցել են
այս
ծրագիրը
միջազգային
առևտրի
մասնագետ
դառնալու
համար:
Ծրագրի
մասին
կարծիքները
կարդալու
համար սեղմեք
այստեղ:
|
Ում
համար են
նախատեսված
այս
դասընթացները:
Այս ծրագիրը
կարող է
օգտակար
լինել
ՓՄՁ-ների
անձնակազմի
համար,
որոնք
առաջին
անգամ են
իրականացնում
արտահանում,
ինչպես նաև
փորձառու
արտահանող
ընկերությունների
համար, քանի
որ
բարեհաջող
ավարտողները
կունենան
հիմնարար
գիտելիքներ
միջազգային
առևտրի
հիմնական
ոլորտներում:
Նախորդ
մասնակիցների
շարքում
եղել են
մասնագետներ
բանկերից,
առևտրային
կազմակերպություններից,
տրանսպորտային
ընկերություններից,
արտադրական
ընկերություններից,
ծառայություն
մատուցող
կազմակերպություններից
և բազմազգ
կորպորացիաներից:
Պարզ ասած,
այս
ծարգիրը
շահավետ է
այն բոլորի
համար,
ովքեր
աշխատում
կամ
ցանկանում
են աշխատել
հետաքրքրաշարժ,
պահանջարկ
վայելող
միջազգային
առևտրի
ոլորտում:
Սեղմեք
ստորև
բերված
հղումը`
ստանալու
համար այն
կազմակերպությունների
ցանկը ,
որոնց
համար
օգտակար են
եղել այս
դասընթացները
http://www.ebsi.ie/eBSI_Client_List.pdf

Դիմորդներին
ներկայացվող
պահանջները:
Այս
դասընթացը
բաց է այն
մարդկանց
համար,
որոնք
աշխատում
են
Միջազգային
առևտրի
բնագավառում,
ինչպես նաև
նրանց
համար,
ովքեր
ցանկանում
են աշխատել
այս
ոլորտում:
Ցանկալի է,
որ նրանք
ունենան
բարձրագույն
կրթություն
կամ
առնվազն
միջնակարգ
դպրոցից
հետո
մասնակցած
լինեն
վկայական
շնորհող
որևէ
բիզնես
դասընթացի:
Այս
պայմաններին
չբավարարող
անձինք
կարող են
բացառության
կարգով
ընդգրկվել
ծրագրի
շրջանակում
միայն
Իռլանդիաի
էլեկտրոնային
բիզնես
դպրոցի
ակադեմիական
խորհրդի
որոշմամբ:
Դասընթացի
պարունակությունը:
ՄԱՄ
ծրագրի
ընթացքում
մասնակիցները
ստանում են
կառուցվածքային
ուսուցում:
Մասնակիցները
սկզբից
մինչև վերջ
ուղղորդվում
են
փորձառու
դասավանդողների
կողմից
համապատասխան
գիտելիքների
և փորձի
միջոցով,
որոնք
անհրաժեշտ
են ինչպես
միջազգային
առևտրի և
էլէկտրոնային
բիզնեսի
բնագավառում
աշխատողներին,
այնպես էլ
այդ
ոլորտներում
ընդգրկվել
ցանկացող
մասնագետներին:
Ծրագիրը
ընդգրկում
է հետևյալ
առարկաները`
- Արտահանման
շուկա
մուտք
գործելու
ռազմավարություն
- Առևտրային
և
մաքսային
պրակտիկա
- Միջազգային
առևտրի
ֆինանսներ
- Էլեկտրոնային
բիզնեսը
միջազգային
առևտրում
- Առևտրի
ոլորտի
հետազոտական
աշխատանքի
պատրաստում
Սեղմեք
այստեղ
մանրամասներին
ծանոթանալու
համար ՄԱՄ
հավաստագրման
ծրագրին:
Թեմաների
հակիրճ
ներկայացում:
Արտահանման
շուկա
մուտք
գործելու
ռազմավարություն
Արտաքին
շուկա
մուտք
գործելու
հիմանական
քայլերի
ուսումասիրում:
Այս
ծրագիրը
իդեալական
է
համարվում
փորձառու
արտահանողների
համար,
ինչպես նաև
այն անձանց
համար,
ովքեր
նորեկ են
առևտրի
ոլորտ և
ցանկանում
են
ընդլայնել
իրենց
բիզնես
գործունեությունը
նոր
արտաքին
շուկաներում:
Այս կուրսն
առաջարկում
է իրական և
պրակտիկ
թափանցում
միջազգային
մարքեթինգ: Հետազոտվում
են
մարքեթինգային
հիմնական
կոնցեպցիաները
(4 P-երը;
սեգմենտացիա;
մարքեթինգային
պլան և այլն),
որոնք
կիրառվում
են
միջազգային
առևտրում:
Դասընթացը
վերլուծում
է, թե ինչպես
կարող է
որևէ երկրի
իմիջը
ազդել
արտահանման
վրա:
Կոնկրետ
պրակտիկ
դեպքերի
ուսումնասիրումը
և դրանց
վերարտադրումը
կիրառվում
են
ուսանողների
կողմից
արտաքին
շուկա
դուրս
գալու
ռազմավարության
մշակման
ժամանակ:
Հատված
դասընթացից::
Արտահանման
շուկա
մուտք
գործելու
ռազմավարություն
CD ROM

Ուսուցման
ենթակա
բաժինները
տվյալ
դասընթացում
/սեղմեք
կարճ
նկարագրությանը
ծանոթանալու
համար/`
-
Արտահանում
- Միջազգային
մարքեթինգի
ներածություն
-
Միջմշակութային
մարքեթինգ
-
Սեգմենտավորում
- Երկրի
իմիջը
-
Միջազգային
ապրանքի
քաղաքականություն
- Միջազգային
գնանշման
քաղաքականություն
-
Միջազգային
առաջխաղացման
քաղաքականություն
-
Միջազգային
բաշխում /International Distribution/
-
Ուղղակի/անուղղակի
արտահանում/
- Շուկայի
հետազոտություն
- Միջազգային
ցուցահանդեսներ
- Վաճառքի
ցանցի
կառավարում
-
Արտահանման
վարչություն/բաժին
- Գործարար
ուղևորություն
-
Միջազգային
վաճառքներ
հիպերմարքեթներում
Թեմաների
հակիրճ
ներկայացում:
Առևտրային
և մաքսային
պրակտիկա
Դուք
ստացել եք
պատվեր
արտասահմանյան
գնորդից,
բայց ինչ
անել հետո:
Այս
դասընթացը
կանցկացնի
Ձեզ ամբողջ
արտահանման
գործընթացի
միջով`
պայմանագրի
ստորագրումից
մինչև
ապրանքը
մաքսակետ
հասցնելը:
Դասընթացը
կհաղորդի
ուսանողներին
խորը
գիտելիքներ
արտահանման
և
ներմուծման
բոլոր
ոլորտների
վերաբերյալ,
ինչպես
Եվրոմիության
ներսում,
այնպես էլ
դրանից
դուրս:
Դասընթացում
նաև
վերլուծվելու
են
ռեգիոնալ
համաձայնագրերին
(Euro Zone, Mercosur, NAFTA, ASEAN),
ինչպես նաև
ԱՄԿ-ի և այլ
համաշխարհային
կազմակերպություննին
անդամակցելու
հետ կապված
խնդիրները:
Այս
դասընթացը
շատ կարևոր
է
արտահանման
օպերացիոն
աշխատանքներով
զբաղվողների
համար:
Հատված
դասընթացից:
Առևտրային
և մաքսային
պրակտիկա

Ուսուցման
ենթակա
բաժինները
տվյալ
դասընթացում
/սեղմեք
կարճ
նկարագրությանը
ծանոթանալու
համար/
·
Միջազգային
առևտրի
ներածություն
·
Միջազգային
տրանսպորտ
·
Արտահանման
փաթեթավորում
·
Ջրային
տրանսպորտ
·
Միջազգային
առևտուր և
նյութատեխնիկական
ապահովում
·
Տրանսպորտի
միջազգային
տիպեր
·
Միջազգային
առևտրի
փաստաթղթավորում
·
Մաքսային
գործընթացներ
·
Ներմուծման
գործընթացներ
·
Ինկոտերմս
2000
·
Միջազգային
պայմանագրեր
Թեմաների
հակիրճ
ներկայացում.
Միջազգային
առևտրի
ֆինանսավորում
Այս
դասընթացն
անդրադառնում
է
արտահանման
գործարքների
ֆինանսավորման
և
վճարումները
ստանալու
հետ կապված
հիմնախնդիրներին:
Ուսանողները
ուսումնասիրելու
են, թե
ինչպես
ստանալ կամ
ազդել
վաճառքի
միջազգային
պայմանագրերի
վճարումների
վրա: Հաջող
արտահանման
համար
կարևոր
գործոն է
համապատասխան
վճարման
միջոցի
ընտրրությունը
և դրանք
մանրամասն
քննվում են
դասընթացում`
կանխավճարներից
և
փաստաթղթային
ինկասոներից
մինչև
ակրեդիտիվներ:
Դիտարկվում
է նաև
արտարժույթի
կառավարման
հարցերը և
արտահանման
ֆինանսավորման
հիմնական
միջոցները
ֆակտորինգից
և
հաշիվ-ֆակտուրաների
դիսկոնտավորումից
մինչև
ֆորֆեյտինգ:
Դասընթացի
բովանդակությունը
համալրում
են
պարտատոմսերի
և
երաշխավորությունների,
ինչպես նաև
արտահանման
վարկավորման
ապահովագրության
վերաբերյալ
ուսումնասիրությունները:
Հատված
դասընթացից:
Միջազգային
առևտրի
ֆինանսավորում

Ուսուցման
ենթակա
բաժինները
տվյալ
դասընթացում
/սեղմեք
կարճ
նկարագրությանը
ծանոթանալու
համար/
·
Վճարման
մեթոդներ
·
Ակրեդիտիվներ
·
Միջազգային
առևտրի
ֆինանսներ
·
Պարտատոմսեր
և
երաշխավորություններ
·
Փաստաթղթային
ինկասոներ
·
Ֆորֆեյտինգ
·
Ներմուծման
ակրեդիտիվներ
Արտահանման
վարկավորման
ապահովագրություն
Թեմաների
հակիրճ
ներկայացում.
Էլեկտրոնային
բիզնես
միջազգային
առևտրի
համար
Էլեկտրոնային
կոմերցիան
հնարավորություն
է տալիս
ընկերություններին
վաճառել
իրենց
ապրանքները
և
ծառայությունները
նոր թվային
շուկայում,
հիմնել նոր
հարաբերություններ
հաճախորդների
և
մատակարարների
հետ,
նվազեցնել
ծախսերը,
նախագծել
նոր
իրացման
ռազմավորություններ
և այլն:
Բազմաթիվ
հիմնախնդիրներ
պետք է
դիտարկվեն,
եթե
ընկերությունը
որոշում է
իրականացնել
օնլայն
գործառնություններ
և
ներկայանալ
թվային
շուկայում:
Սակայն, այդ
ամենը
անելու
համար
անհրաժեշտ
է
մանրամասն
իմանալ այդ
նոր
շուկայի
հիմնադրույթները:
Հատված
դասընթացից:
Էլեկտրոնային
բիզնես
միջազգային
առևտրի
համար

Ուսուցման
ենթակա
բաժինները
տվյալ
դասընթացում
/սեղմեք
կարճ
նկարագրությանը
ծանոթանալու
համար/
·
Թվայնացման
հիմնադրույթներ
·
Թվային
տնտեսություն
·
Էլեկտրոնային
անվտանգություն
·
Էլեկտրոնային
ապրանք
·
Ինտերնետային
գնանշման
քաղաքականություն
·
Էլեկտրոնային
ձեռներեց
·
Էլեկտրոնային
բիզնեսի
իրականացում
·
Էլեկտրոնային
մարքեթինգ
·
Էլեկտրոնային
մարքեթինգ
·
Էլեկտրոնային
առաջխաղացում
·
Լեզուները
ինտերնետում
·
Օնլայն
վաճառասրահներ
·
Որոնող
սայթերի
գրանցում
·
Օնլայն
լսարաններ
·
Էլեկտրոնային
տարածում
·
Էլեկտրոնային
նյութատեխնիկական
ապահովում
·
Բրենդ
և
դիրքավորում
·
Էլեկտրոնային
բիզնեսի
բաժին
·
Արտահանման
օրինակներ
·
Էլեկտրոնային
կոմերցիա
·
Էլեկտրոնային
կոմերցիայի
ռիսկերի
կառավարում
Ուսանողները
կարող են
գրանցվել
նշված չորս
դասնընթացներից
յուրաքանչյուրին
առանձին`
իրենց
կարիքներին
և ուսման
տեմպին
համապատասխան:
Այս
առարկաները
դասակարգվում
են որպես
Մոդուլացված
Մասնագիտական
Դասընթացներ:
Այս
դասընթացները
ՄԱՄ ծրագրի
համար
ունեն
նույն
ակադեմիական
արժեքը, ինչ
յուրաքանչյուր
ՄԱՄ առարկա:
| IՄԱՄ
մասնակիցները
հաղորդակցվում
են իրենց
ուսումնական
ղեկավարների
և
դասընկերների
հետ ԻԷԲԴ-ի
էլեկտրոնային
լսարանի
միջոցով:
Այստեղ
նրանք
կարող են
նաև
ստանալ
լրացուցիչ
նյութեր և
թարմ
տեղեկատվություն
և
հոդվածներ`
գրված
ԻԷԲԴ
մասնագետ
խորհուրդատուների
կողմից: |
 |
Ծրգագրի
կառուցվածքը
- ՄԱՄ
մասնակիցները
ընդհանուր
առմամբ
ուսումնասիրում
են 4
հիմնական
առարկաներ
մեկ
ակադեմիական
տարվա
ընթացքում
- ՄԱՄ
մասնակիցները
ստանում են
4 միայն
իրենց
պատկանող,
առարկային
վերաբերող,
ինտերակտիվ,
ինքնուրույն
կերպով
ուսման
տեմպը
որոշող
մուլտիմեդիային
թրենինգ CD-ROM
բազմաթիվ
բացատրություններով,
գծագրերով,
սիմուլացիոն
գրաֆիկներով,
անիմացիաներով,
նկարներով,
աուդի
մեկնաբանություններով,
օգտակար
գործնական
հուշումներով
և
հետաքրքիր
հոդվածներով:
CD-ROMs
պարունակում
են ավելի
քան 160 ժամ
կլանող
ինտերակտիվ
ուսուցում
- ՄԱՄ
մասնակիցները
աջակցություն
են ստանում
օնլայն
լսարանի
միջոցով,
որը հատուկ
մշակվել է
ՄԱՄ
հավատարմագրային
ծրագրի
համար
- ՄԱՄ
մասնակիցները
մասնակցում
են
բարձրակարգ
ինտենսիվ
օնլայն
սեմինարների:
Ոլորտին
քաջածանոթ
փորձագետները
ամեն
սեմինարին
ներկայացնում
են
մասնագիտական
ուսումնասիրություն
- Այն
մասնակիցները,
որոնք չեն
կարող
մասնակցել
որևէ
սեմինարի,
դրա
ավարտից
հետ
ստանում են
ամբողջ
սեմինարի
բովանդակությունը
և
նկարագրությունը
- ՄԱՄ
մասնակիցները
առաջնորդվում
են
ղեկավար-խորհրդատուների
կողմից,
ովքեր
վստահելի
միջազգային
փոձագետներ
են իրենց
ոլորտներում
- ՄԱՄ
մասնակիցները
ծրագրի
վերջնական
փուլում
պատրաստում
են առևտրի
ոլորտի
ուսումնասիրություն,
որի
ուղղվածությունը
որոշվում է
մասնակցի և
իրեն
աջակցող
ղեկավար-խորհրդատուի
կողմից
Այդ
ուսումնասիրությունները
սովորաբար
կենտրոնացված
են պրակտիկ
բիզնես
հիմնախնդիրների
շուրջ,
որոնք
վերաբերում
են
մասնակիցների
առօրյա
գործունեությանը,
ինչպիսիք
են` նոր
շուկա
մուտք
գործելու
ռազմավարությունը,
արտահանման
աուդիտը,
առևտրային
և մաքսային
գործընթացների
ուսումնասիրությունները
և այլ
պրակտիկ
հետազոտության
ուղղությունները:
ՄԱՄ
ուսումնասիրությունը
համարվում է ՄԱՄ
հավատարմագրային
ծրագրի
հիմնական
արդյունքներից
մեկը:
|
 |
Հաջողությամբ
ավարտողները
կդառնան
Իռլանդիայի
Միջազգային
Առևտրի
Ինստիտուտի
լիարժեք
անդամ և
իրավունք
կստանան
օգտագործել
'ՄԱՄ'
ստորագրությունը
իրենց
հաղորդագրություններում
|
Ուսումնական
դասընթացի
ղեկավարներ
Ուսանողները
դասընթացի
ողջ
ընթացքում
առաջնորդվելու
են ԻԷԲԴ
ուսումնական
ղեկավարների
կողմից,
որոնք
ուսանողներին
անհրաժեշտության
դեպքում
տրամադրելու
են
օգնություն
և խորհուրդ,
ինչպես նաև
վերահսկելու
են
ուսումնական
գործընթացի
առաջխաղացումը:
Յուրաքանչյուր
ԻԷԲԴ
ուսումնական
ղեկավար
ունի
հսկայական
մասնագիտական
փորձ իր
ոլորտում և
ստանում է
աջակցություն
մասնագիտական
խորհրդատուների
կողմից,
որոնք
ճանաչված
մանսագետներ
են
միջազգային
առևտրի
տարբեր
ոլորտներում:
Հանձնարարություններ
և
գնահատում
Ուսանողները
ստանում են
աջակցություն
էլեկտրոնային
օնլայն
լսարանի
կողմից, որը
հատուկ
մշակվել է
ՄԱՄ
հավատարմագրային
ծրագրի
համար:
Էլեկտրոնային
լսարանում
ուսանողները
կարող են
ստանալ
հավելյալ
տեղեկատվություն`
առևտրին
վերաբերող
հիմնախնդիրներին,
հոդվածներ
և
հետաքրքիր
հղումներ:
Ավելին,
էլեկտրոնային
լսարանում
ուսանողները
կարող են
մասնակցել
ղեկավար-խորհրդատուների
/tutors/ կողմից
կազմակերպվող
քննարկումների
և
արտահայտել
իրենց
կարծիքը
բազմաթիվ
կարևոր
հիմնախնդիրների
և
միջազգային
առևտրին
վերաբերվող
հարցերի
շուրջ,
ինչպես նաև
կատարել
իրենց
հարցադրումները
և ստանալ
արժեքավոր
պատասխաններ:
Դասընթացի
ընթացքում,
ուսանողները
կստանան մի
շարք “բաց
վարժություններ”
իրենց
ղեկավար-խորհրդատուների
կողմից:
Ուսանողները
պետք է
կատարեն
այդ
վարժությունների
80% և
վերադարձնեն
իրենց
ղեկավար-խորհուրդատուներին
ուղղումների
և
ճշգրտումների
համար:
 |
Մենք
կազմակերպում
ենք նաև
պարբերական
օնլայն
ներկայացումներ
տարբեր
խնդիրների
շուրջ
էլեկտրոնային
հաղորդակցման
(chat) տեսքով:
Ուսանողները
պետք է
մասնակցեն
դրանց
առնվազն
50%-ին:
|
| Վերջապես,
դասընթացը
հաջողությամբ
ավարտելու
համար
ուսանողները
պետք է
պատրաստեն
և հանձնեն
Առևտրի
Ոլորտի
Ուսումնասիրություն,
ինչը
իրենից
ներկայացնում
է 3,000-4,000 հազար
բառերի
սահմաններում
գրված մի
աշխատանք:
Աշխատանքի
թեման
պետք է
կապված
լինի
միջազգային
առևտրի
հիմնախնդիրների
հետ:
Ղեկավար-խորհուրդատուները
ուղղորդելու
են
ուսանողներին
աշխատանքի
պատրաստման
գործընթացում,
ինչպես
նաև
ներկայացնելու
են
ուսանողներին
աշխատանքի
նկատմամբ
դրված
պահանջները: |
 |
Դասընթացի
գնահատումը
հիմնված է
ուսանողի
քննարկումներին
և էլեկտրոնային
հաղորդակցումներին
մասնակցության
վրա, նրա
կողմից
կատարված
բաց
վարժությունների
և Առևտրի
ոլորտի
հետազոտական
աշխատանքի
գնահատման
վրա:
Դասընթացը
հաջողությամբ
ավարտելու
և
“Միջասզգային
առևտրի
մասնագետ”
հավատարմագիրը
ստանալու
համար
ուսանողը
պետք է
կատարի
բոլոր տիպի
աշխատանքները
առնվազն 60%-ով:
ՄԱՄ
ծրագրին
գրանցվելու
կարգը
Քանի
որ ՄԱՄ
ծրագիրը իր
բնույթով
մոդուլացված
է, այն
սկսում է
տարին մի
քանի անգամ:
Դուք կարող
եք
գրանցվել
Ինտերնետի
միջոցով
կամ
ուղարկելով
էլեկտրոնային
նամակ enrolments@ebsi.ie
հասցեով:
Ուսանողները
կարող են
գրանցվել
նշված չորս
դասնընթացներից
յուրաքանչյուրին
առանձին`
իրենց
կարիքներին
և ուսման
տեմպին
համապատասխան:
Այս
առարկաները
դասակարգվում
են որպես
Մոդուլացված
Մասնագիտական
Դասընթացներ:
Այս
դասընթացները
ՄԱՄ ծրագրի
համար
ունեն
նույն
ակադեմիական
արժեքը, ինչ
յուրաքանչյուր
ՄԱՄ առարկա:
Մենք
ընդունում
ենք
ուսանողներ
ողջ տարին:
ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ
Իռլանդիայի
էլեկտրոնային
բիզնես
դպրոցը
հավաստագրված
է հետևյալ
հաստատությունների
կողիմից`
·
Իռլանդիայի
միջազգային
առևտրի
ինստիտուտ
·
Դուբլինի
տեխնոլոգիական
ինստիտուտ,
Իռլանդիա
·
Առևտրի,
տրանսպորտի
և ֆորվարդինգի
ինստիտուտ
և Չեխթրեյթ
/Չեխական
կառավարության
առևտրի
կազմակերպություն,
Չեխիա/
·
Միջազգային
առևտրի
ասոցիացիաների
ֆեդերացիա
Իռլանդիայի
էլեկտրոնային
բիզնես
դպրոցը
Առևտրային
թրենինգ
կազմակերպությունների
միջազգային
ասոցիացիայի
անդամ է:
ՄԱՄ
հավաստագրումը
իսկապես
միջազգային
առևտրի
թրենինգ
ծրագիր է,
որն
օգտագործում
է
ավանդական
և
ինտերակտիվ
մեթոդներ և
հնարավորություն
է տալիս
մասնակիցներին
ստանալ
որակավորում,
որը ստացել
է հետևյալ
հաստատությունների
ճանաչումը`
·
Հավաստագրված
է
Իռլանդիայի
միջազգային
առևտրի
ինստիտուտի
կողմից
·
Երաշխավորված
է
Իռլանդիայի
արտահանողների
ասոցիացիայի
կողմից
·
Ամբողջությամբ
ազատում է
Միացյալ
Թագավորության
արտահանման
ինստիտուտի
առաջավոր
սերտիֆիկատի
ծրագրից /Advanced Certificate of International Trade/
·
Ազատում
է Միացյալ
Թագավորության
արտահանման
ինստիտուտի
Նյութատեխնիկական
ապահովում
մոդուլից,
որը
կազմում է
Միջազգային
առևտրի
դիպլոմ
ծրագրի
մասը:
·
ԻԷԲԴ
Առևտրի
թրենինգային
կազմակերպությունների
միջազգային
ասոցիացիայի
անդամ է
·
Հավաստագրված
է Չեխիայի
առևտրի,
տրանսպորտի
և
ֆորվարդինգի
ինստիտուտի
կողմից
·
Հավաստագրված
է
էկոնոմիկայի,
ֆինանսերի
և
կառավարման
ֆակուլտետի
կողմից,
Բելգրադ,
Սերբիա
·
Երաշխավորված
է Չեխիայի “CzechTrade”
արտահանման
խրախուսման
գործակալության
կողմից
·
Երաշխավորված
է
Արտահանման
խրախուսման
Մոլդովական
կազմակերպության
կողմից
·
Եվրոպայի
զարգացման
և
վերակառուցման
բանկը
ճանաչել է ԻԷԲԴ
2003 տարվա
“Լավագույն
առևտրի և
ֆինանսերի
ուսուցման
կազմակերպություն”
·
Երաշխավորված
է Monterrey
Bay
Միջազգային
առևտրի
ասոցիացիայի
կողմից
/Կալիֆորնիա,
ԱՄՆ/
·
Երաշխավորված
է
Արտահանման
խրախուսման
Վրացական
գործակալության
(GEPA) կողմից
·
Ճանաչված է
Բիզնեսի և
էկոնոմիկայի
մայրաքաղաքային
համալսարանի
կողմից,
Պեկին,
Չինաստան
·
Երաշխավորված
է
Արտահանման
ինստիտուտի
կողմից,
Հոնգ Կոնգ
·
Երաշխավորված
է Ռուսական
մարքեթինգային
ասոցիացիայի
կողմից
Այս
ցուցակը
մեծանում
է ամեն
ամիս, քանի
որ ԻԷԲԴ
աշխատակիցները
բանակցում
են նոր
ճանաչումներ
և
երաշխավորություններ
ստանալու
նպատակով:
ԴԱՍԸՆԹԱՑԻ
ԱՐԺԵՔԸ
ՄԱՄ
դասընթացի
արժեքը
կազմում է EUR
2,000 և
ներառում է
գրանցման
արժեքը,
բոլոր
դասընթացների
նյութերը, ղեկավար-խորհրդատուի
օգնությունը,
օնլայն
օժանդակությունը
ողջ
դասընթացի
ընթացքում,
մուտքը
էլեկտրոնային
լսարանը և
մասնակցությունը
օնլայն
սեմինարներին:
Նշված
հաստատությունների
կողմից
հավաստագրման
արժեքը
ներառված
չէ:
Մենք
ընդունում
ենք
վճարումներ
կրեդիտային
քարտերով,
բանկային
փոխանցումներով,
չեկերով և
վճարային
հանձնարարականներով:
Վճարումը
մաս-մաս
թույլատրվում
է
սահմանափակ
դեպքերում
և միայն
կրեդիտային
քարտի
օգտագործման
դեպքում:
Միջազգային
առևտրի
մասնագետի
հավաստարմագրային
ծրագրում
ընդգրկվելու
համար
սեղմեք
այստեղ /Էջը
բացվում է
նոր
պատուհանում/:
ԻԷԲԴ
հավատում է
զարգացող
երկրների
համար
հավասար և
արդար
պայմանների
ստեղծման
անհրաժեշտությանը
և մենք
հասկանում
ենք, որ մեր
ուսանողներից
ոչ բոլորը
կարող են
թույլ տալ
վճարել
արևմտյան
դասընթացների
համար: Այդ
պատճառով
ԻԷԲԴ
հիմնել է
Զարգացող
երկրների
համար
Գրանտային
Մեխանիզմ,
որից կարող
են օգտվել
մեկ շնչին
ընկնող
ցածր
եկամուտ
ունեցող
երկրներում
բնակվող
ուսանողները
և
մասնագետները`
ստանալով
ծրագրի
արժեքի
մինչև
60%
գրանտային
ֆինանսավորում:
Ավելի
մանրամասն
տեղեկատվության
համար
սեղմեք
այստեղ:

Կոնտակտային
տվյալներ
Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան
Հասցե` Երևան, Հովսեփ Էմին փ. 123,
Դիմել`
Անընդհատ
կրթության
Ինստիտուտ,
210 սեն., հեռ.` (374 10) 27 70 52
լրացուցիչ 153
e-mail: alex@rau.am
Ալեքսանդրա
Գուլասարյան
կամ
Կրթական
ծրագրերի և
կապերի
զարգացման
բաժին
310 սեն., հեռ.` (374 10) 26 74 91
e-mail: orops@rau.am
Վարդան
Բաղդասարյան
Ծրագրի
համակարգող`
Սամվել
Մխիթարյան
|